Home / Հայաստան / Ֆրանսիացի երգիչը Հայաստանն իր երկրորդ հայրենիքն է համարում

Ֆրանսիացի երգիչը Հայաստանն իր երկրորդ հայրենիքն է համարում

Հայկական և կորսիկական արմատներ ունեցող Ֆրանսիացի երգիչ Պատրիկ Ֆիորին (Պատրիկ Ժան Ֆրանսուա Շուշանյան), ով հայ հանդիսատեսին առավել հայտնի է «Փարիզի Աստվածամոր տաճարը» դասական մյուզիքլում ստանձնած Ֆեբի  դերով, «Труд» պարբերականի հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանը համարում է իր երկրորդ հայրենիքը:

Հարցին` «Աշխարհում ո՞ր վայրն  է ձեզ համար ամենահիասքանչը», երգիչը պատասխանել է, «Ես շատ եմ սիրում Կորսիկան, որտեղ բնակվում եմ: Հայաստանը իմ երկրորդ հայրենիքն է, այն նույնպես հիասքանչ երկիր է: Բայց առհասարակ դժվար է ասել, աշխարհում ցանկացած վայր յուրովի գեղեցիկ և հետաքրքիր է»: