Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը մեկնում է Լատվիա

Սերժ Սարգսյանը մեկնում է Լատվիա

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հրավերով, մարտի 9-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Լատվիա:

Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի, խորհրդարանի խոսնակ Սոլվիտա Աբոլտինայի և վարչապետ Վալդիս Դոբրովսկու հետ:

Ռիգայում Սերժ Սարգսյանը կմասնակցի նաև հայ-լատվիական գործարար համաժողովի բացմանը, կհանդիպի Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: