Home / Հայաստան / Հայկական բանտում 20-ամյա երիտասարդ է կախվել

Հայկական բանտում 20-ամյա երիտասարդ է կախվել

Մարտի 8-ին, ժամը 00:15-ի սահմաններում «Կոշ» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խումբը շրջագայության ժամանակ հիմնարկի ամառային տաղավարներից մեկում հայտնաբերել է դատապարտյալ Նարեկ Սարիբկյանի դին` կախված վիճակում: Այս մասին հաղորդում է ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական (ՀՀ ԱՆ ՔՎ) վարչության հասարակության հետ կապերի բաժանմունքը:

Նարեկ Սարիբեկյանը 20 տարեկան էր: Նա Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է 5 տարվա ազատազրկման` խոշոր չափերով կողոպուտի և գողության համար: Նա պատիժը կրում էր 2010թ.-ի հունվարի 13-ից:

ՀՀ ԱՆ ՔՎ վարչության հաղորդագրության մեջ նշվում է, որ դատավճռի համաձայն` «Նարեկ Սարիբեկյանը տառապում է հոգեկան հիստերիկ խանգարում հիվանդությամբ»:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: