Home / Հայաստան / Ղարաբաղյան հարցում «արագ» և «մոտ ժամանակներս» բառերն անտեղի են. ԵԱՀԿ նախագահ

Ղարաբաղյան հարցում «արագ» և «մոտ ժամանակներս» բառերն անտեղի են. ԵԱՀԿ նախագահ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «արագ» և «մոտ ժամանակներս», անտեղի են:

Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը Վիլնյուսում կայացած ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հետ հանդիպումից հետո, գրում է Delfi-ն:

«Տվյալ պարագայում անհրաժեշտ են մեթոդական, համառ և մշտապես գործադրվող ջանքեր»,- ընդգծել է նա:

Նախարարի խոսքով` ՄԽ-ի ներկայացուցիչների հետ նա քննարկել է հակամարտող կողմերի միջև տեղի ունեցող բանակցությունների ընթացքը: Աժուբալիսը զգուշորեն, սակայն, միևնույն ժամանակ, դրական է գնահատել բանակցությունների ընթացքը:

«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների` Սոչիում կայացած հանդիպումը կարող է շատ լավ մեկնարկ դառնալ ապագայում հակամարտության լուծման վերաբերյալ դրական որոշումների ընդունման համար»,- եզրափակել է Աժուբալիսը: