Home / Հայաստան / Ժնևահայությունը մերժել է Գարեգին Բ-ին

Ժնևահայությունը մերժել է Գարեգին Բ-ին

Անցած կիրակի ժնևահայությունը «ոչ» է ասել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ցանկությանը` եկեղեցական թեմ հիմնել Շվեյցարիայի Ժնև քաղաքում, տեղեկացնում է «Հրապարակ» օրաթերթը:

Մարտի 6-ին Ժնևի Հայ առաքելական եկեղեցու անդամական ժողովը 88 դեմ, 2 կողմ ձայներով մերժել է Ժնևում թեմ հիմնելու կաթողիկոսի առաջարկը, որը պետք է գործեր Ժնևի համայնքի միջոցներով: Ժնևի ոչ մեծաթիվ հայ համայնքը կարծում է, որ դրա անհրաժեշտությունը չկա, որ եկեղեցու ներկա կարգավիճակը բավարար է, ու լրացուցիչ ծախսեր պետք չեն համայնքի հաշվին: