Home / Հայաստան / Հայաստանցի, ադրբեջանցի և վրացի իրավապաշտպանները Ժնևում պաշտպանեցին քաղբանտարկյալներին

Հայաստանցի, ադրբեջանցի և վրացի իրավապաշտպանները Ժնևում պաշտպանեցին քաղբանտարկյալներին

Մարտի 10-ին Ժնևում` ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի անդամները` Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի իրավապաշտպանները, կազմակերպել են ակցիա Հարավային Կովկասում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, այդ թվում` Խոսքի ազատության, հավաքների ազատության, ինչպես նաև ի պաշտպանություն Հարավային Կովկասի քաղբանտարկյալների:

Ցանցի հայաստանյան անդամներ «Իրավաբաններն ընդդեմ բռնության» հ/կ աշխատանքները համակարգող Արտակ Զեյնալյանը, «Շահխաթուն» հ/կ ղեկավար Մելիսսա Բրաունը և ցանցի Հայաստանյան աշխատանքները համակարգող Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը նույնպես մասնակցեցին ակցիային: