Home / Հայաստան / Հրապարակվել են Հիտլերի սիրուհու գաղտնի լուսանկարները

Հրապարակվել են Հիտլերի սիրուհու գաղտնի լուսանկարները

Համացանցում հայտվել են Եվա Բրաունի նախկինում անհայտ լուսանկարները: Նկարներից մեկում Հիտլերի սիրուհին ներկայանում է սևամորթի գրիմով: Նշենք, որ գերմանական նացիստները աֆրոամերիկացիներին համարում էին «ստորին ռասայի» ներկայացուցիչներ: Լուսանկարները փոխանցվել են Life ամսագրին կոլեկցիոներ Ռեյնխարդ Շուլցի կողմից:

Եվա Բրաունի անձնական ալբոմի լուսանկարները 1945 թվականին հայտնվել էին ամերիկացի զինվորականների ձեռքերում: Միայն մեր օրերում հրապարակված լուսանկարները կրկին մեծ հետաքրքրություն են առաջացրել Եվա Բրաունի կերպարի հանդեպ: Մեկ օրում «Եվա Բրաուն» անունով հարցումների քանակը համացանցում աճել է 300%-ով:

Լուսանկարները ցուցադրում են երիտասարդ ֆոտոմոդելի սերը զվարճանքների նկատմամբ: Նա ներկա էր գտնվում պիկնիկներին, ուրախ երեկույթներին, արևային լոգանք էր ընդունում լողազգեստով և ծխում էր:

Հիտլերին դուր չէր գալիս ոչ ծխելը, ոչ շպարի չափից շատ օգտագործումը, ոչ մերկ լողալը և ոչ էլ արևային լոգանքները, բայց Եվա Բրաունը, թեև Հիտլերի ներկայությամբ իրեն զերծ էր պահում նման զվարճություններից, իրեն չէր կարող զսպել չօգտվել նման հնարավորություններից Հիտլերի բացակայության ընթացքում: Այս մասին վկայում է թեկուզ Եվայի` միայն հովանոցով ծածկված մերկ նկարը:

Հիշեցնենք, որ Եվա Բրաունը ծանոթացել էր Հիտլերի հետ 1929-ին, երբ ընդամենը 17 տարեկան էր և աշխատում էր Մյունխենում ազգային-սոցիալիստական կուսակցության լուսանկարիչ Հոֆմանի մոտ` որպես ֆոտոմոդել: Այդ ժամանակից ի վեր նա չի բաժանվել Հիտլերից, սակայն պաշտոնապես նրանց ամուսնությունը գրանցվել է միայն ինքնասպանության նախօրեին, որը նրանք իրագործեցին 1945 թվականի ապրիլին: