Home / Հայաստան / Մել Գիբսոնին պայմանական ազատազրկման են դատապարտել նախկին կնոջը ծեծելու համար

Մել Գիբսոնին պայմանական ազատազրկման են դատապարտել նախկին կնոջը ծեծելու համար

Հոլիվուդյան հայտնի դերասան Մել Գիբսոնին պայմանական 3 տարվա ազատազրկման են դատապարտել նակին ընկերուհուն` ռուսաստանցի Օքսանա Գրիգորևային ծեծի ենթարկելու համար, հաղորդում է AFP-ն:

Գիբսոնը ստիպված կլինի օրական 16 ժամ հասարակական աշխատանքներ կատարել երեխաների խնամք իրականացնող խմբում: Գիբսոնին պարտավորեցրել են նաև 400 դոլար տուգանք վճարել, ինչպես նաև տարվա ընթացքում հատուկ կուրսեր հաճախել, որոնց նպատակն է ընտանեկան բռնության կանխումը:

Գիբսոնին հաջողվել է խուսափել իսկական ժամկետից շնորհիվ դատախազների հետ կնքած համաձայնագրի, ինչը նշանակում է, որ մեղադրող կողմը չի շարունակի գործի հետագա քննությունը:

Գիբսոնի դեմ հարուցված դաтական գործի քննությունը սկսվել է նրանից հետո, երբ Օքսանա Գրիգորևան բողոքել է իր նախկին ամուսնուց: Օքսանայի խոսքով` 2010-ի հունվարին Գիբսոնը եկել է իր տուն` իրենց դուստր Լյուսիային տեսնելու: Հանդիպման ընթացքում նախկին ամուսինները վիճել են, և դերասանը հարվածել է Գրիգորևային` կոտրելով նրա դիմացի ատամը: