Home / Հայաստան / Ոստիկանները Բաքվում ցուցարարների վրա շներ են արձակում

Ոստիկանները Բաքվում ցուցարարների վրա շներ են արձակում

Այս պահին Բաքվի կենտրոնական (Շատրվանների) հրապարակում ոստիկանության աշխատակիցները ծեծում և բերման են ենթարկում ցուցարարներին:

Ինչպես գրում են ադրբեջանական բլոգերները, ոստիկանները ձեռք ձեռքի տված շարքով քայլում են և յուրաքանչյուրին, ով գտնվում է հրապարակի շրջակայքում, այդ թվում` կանանց, ծեծում և բերման են ենթարկում:

Մեկ այլ բլոգեր գրում է, որ ոստիկաններն իրենց հետ վարժեցրած շներ են բերել, որոնք հարձակվում են մարդկանց վրա: Այս պահի դրությամբ ավելի քան 100 մարդ է ձերբակալվել: Ոստիկանությունը շրջափակել է բոլոր փողոցները և մարդկանց թույլ չի տալիս մոտենալ հրապարակին: Ըստ բլոգերների վկայությունների` հրապարակի մոտակայքում շուրջ 800 մարդ է հավաքվել, ովքեր փորձում են մտնել հրապարակ:

Հիշեցնենք, որ մարտի 11-ին Բաքվում երիտասարդ ակտիվիստների մի քանի խմբեր փողոց էին դուրս եկել՝ հակակառավարական բողոքի ակցիայի: Ըստ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության տվյալների՝ ձերբակալվել է 43 մարդ, որոնցից 20-ը հետագայում ազատ են արձակվել: Բլոգերների տվյալներով` ձերբակալվածների թիվն ավելի մեծ է:

Երեկ ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը հայտարարել էր, որ այսօր ժամը 14:00-ին հակակառավարական ցույց է անցկացնելու Բաքվի Կենտրոնական հրապարակում: