Home / Հայաստան / Ջավախահայերը հիասթափվել են Հայաստանի իշխանություններից

Ջավախահայերը հիասթափվել են Հայաստանի իշխանություններից

Հայաստանի ներկայիս իշխանությունները տարբեր առումներով փորձում են հիասթափեցնել Ջավախքին և Ջավախքի ժողովրդին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել փորձագետ Ղևոնդ Մկրտչյանը: Որպես ակնառու օրինակ նա բերել է վրացական պետհամարանիշներով մեքենաների հետ կապված դեպքը, ինչը, փորձագետի խոսքով, ոչ ադեկվատ քաղաքականություն է վիրահայ համայնքի նկատմամբ:

«Ինչո՞ւ ջավախքցիների մեծ մասն իրեն դիտում է որպես ՀՀ իրականության մի բաղկացուցիչ մաս` լինելով Վրաստանի պետական սահամններից ներս: Նրանք ամեն գնով իրենց կապը պահպանում են Հայաստանի հետ և Հայաստանի օդանավակայանի թռիքչներից են օգտվում, իսկ այսօր Հայաստանի պատկան մարմինների ոչ ճիշտ քաղաքականության հետևանքով մեծ հիասթափություն են ապրել հայաստանյան իշխանություններից: Նրանք արդեն իրենց թռիչքներն իրականացնում են Թբիլիսիի օդանավակայանից»,- ասել է Մկրտչյանը:

Փորձագետն այդ երևույթները վտանգավոր է համարում նաև Հայաստանի բյուջեի համար:

«Ջավախքը ստրատեգիական առումով մեծ նշանակություն ունի Հայաստանի համար: Եթե նույնիսկ Թուրքիայի հետ սահմանը բացվի, ամենաապահով ու կայուն ելքը դեպի աշխարհ մնալու է  Ջավախքով»,- եզրափակել է Մկրտչյանը: