Home / Հայաստան / Վրաստանին առայժմ հեղափոխություն չի սպառանում, կարծում է Շևարդնաձեն

Վրաստանին առայժմ հեղափոխություն չի սպառանում, կարծում է Շևարդնաձեն

Վրաստանում հեղափոխական իրավիճակի սպասումներն այդքան ակնհայտ չեն, որքան գրում են արտասահմանյան պարբերականները, կարծում է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն: Նրա խոսքով` հեղափոխության մասին մտահոգվելու հիմքեր դեռևս չկան:

Նա համաձայն չէ հեղինակավոր Wall Street Journal-ի հետազոտության արդյունքների հետ, որտեղ Վրաստանի նախահեղափոխական սպասումները հավասարեցված են Եգիպտոսի իրավիճակի հետ:

«Թեև հիմա իրավիճակը հեղափոխական չէ, սակայն վատթարացման միտում է նկատվում, քանի որ Վրաստանի իշխանությունները չկշռադատված քայլեր են իրականացնում»,- կարծում է Շևարդնաձեն:

Նախկին նախագահը, մասնավորապես, քննադատել է իշխանություններին երկիրը բուրերով բնակեցնելու և փախստականներին տեղահանելու որոշման համար: «Նման սխալները վրացական ազգի զայրույթն առաջ կքաշեն և այդ ժամանակ երկիրն ապակայունացվելու վտանգի առջև կկանգնի»,- նշել է նա:

Շևարդնաձեն համաձայն չէ նախագահ Միխայիլ Սաահակաշվիլիի հետ առ այն, որ Վրաստանում նախագահի ռեալ թեկնածուներ չկան: «Վրաստանում այնքան խելացի մարդիկ կան, որ կբավականացնի 10 նախագահի համար»,- նշել է նա: