Home / Հայաստան / ՀԱԿ-ի համակիր հայտնի բռնցքամարտիկին դիմակավոր մարդիկ տարել են անհայտ ուղղությամբ

ՀԱԿ-ի համակիր հայտնի բռնցքամարտիկին դիմակավոր մարդիկ տարել են անհայտ ուղղությամբ

Այսօր Երևանի կենտրոնում՝ «Դինամո» մարզադահլիճից դուրս գալուց հետո, դիմակավոր մարդիկ հարձակվել են Հայ Ազգային Կոնգրեսի համակիր, հայտնի բռնցքամարտիկ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սամսոն Խաչատրյանի վրա և նրան տարել անհայտ ուղղությամբ:

Այս մասին Epress.am-ին հաղորդել են Հայ Ազգային Կոնգրեսից: Սամսոն Խաչատրյանի ընտանիքի անդամներն առայժմ ոչինչ չգիտեն նրա գտնվելու վայրի մասին: