Home / Հայաստան / Հայաստանում չեն անտեսվում միայն բազեարծիվական երիտասարդության խնդիրները. կարծիք

Հայաստանում չեն անտեսվում միայն բազեարծիվական երիտասարդության խնդիրները. կարծիք

ՀԺԿ-ի գրասենյակում Հայ Ազգային Կոնգրեսի անդամ, ՍԴՀԿ անդամ, Առոջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանն այսօր «Սոցիալ-տնտեսական ճգնաժամը Հայաստանում և երիտասարդության խնդիրները» թեմայով սեմինար էր կազմակերպել:

Սեմինարին մասնակցում էին ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» երիասարդական միության երիտասարդները:

Իր խոսքոի ընթացքում Մկրտչյանը նկատել է, որ այսօր բարձր պաշտոններ զբաղեցնող երիտասարդները  կառավարման դպրոցի ճանապարհը չեն անցել:

«Երիտասարդների համար մեր իշխանությունները նաև պրոբլեմ են ստեղծում: Ասում են՝ լավ ծառայել ես,  գնա աշխատի: Դրանով արջի ծառայություն են մատուցում երիտասարդներին, քանի որ նրանք, զբաղեցնելով բարձր պաշտոններ, բայց չունենալով բավարար հիմք` չեն կարողանում աշխատել»,- ասել է Մկրտչյանը:

Նա ընդգծել է այսօրվա երիտասարդության առջև ծառացած երեք հիմնական խնդիրները՝ նյութական, սոցիալական և մշակութային:

«Իշխանությունները խարսխված են բազեաարծիվական խնդիրների վրա, իսկ մնացած երիտասարդների խնդիրները անտեսված են: Եվ բյուջեով նույնիսկ «Բազեի» համար գումար են ամրագրել»,- ասել է բանախոսը՝  հավելելով, որ «ով արծիվ չի, ով բազե չի, այլ ուղղակի երիտաասարդ է, նրա խնդիրներն անտեսված են»:

Սեմինարին մասնակից երիտասարդները ևս փաստել են, որ այսօր երիտասարդների համար խնդիր է այն, որ իրենք կարողանան հնարավությունների շրջանակներում դրսևորվեն և իր իրենց վաղվա օրը տեսնեն:

Նրանց խոսքով՝ այդ վաղվա օրը չտեսնող երիտասարդը մի օր կթողնի ու կգնա Հայաստանից, ինչը հաճախակի բնույթ է կրում այսօր: