Home / Հայաստան / Իսրայելական լոբբին կարող է օգնել Թուրքիային Ցեղասպանության հարցում. կարծիք

Իսրայելական լոբբին կարող է օգնել Թուրքիային Ցեղասպանության հարցում. կարծիք

Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի խնդիրն այլևս կարևություն չի ունենա. այլ խնդիրներ ավելի մեծ կարևություն ձեռք կբերեն, քան Հայաստանի հետ հարաբերությունները: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

«Թուրք-ամերիկյան, ինչպես նաև թուրք-իսրայելական հարաբերություններն ավելի վատ են, քան նախկինում: Այդ իսկ պատճառով իսրայելյան լոբբին կարող է օգնել հայկական կողմին ԱՄՆ-ում ապրիլի 24-ին Օբամային պարտադրելու արտասանել «Ցեղասպանություն» բառը` պատժելու համար Թուրքիային: Ամերիկացները բարկացած են Թուրքիայի վրա Իրանի, Միջագետքի հետ կապված, իսկ ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ԱՄՆ-ն ավելի շատ բարկացած է Թուրքիայի վրա»,- ասել է Կիրակոսյանը: