Գլխավոր / Հայաստան / Երազները լավացնում են հիշողությունը. գիտնականներ

Երազները լավացնում են հիշողությունը. գիտնականներ

Ամերիկյան Հարվարդի բժշկական դպրոցի նյարդաֆիզիոլոգիայի մասնագետ Ռոբերտ Սթիքհոլդի գլխավորած գիտնականների խումբը հայտնաբերել է, որ այն մարդիկ, ովքեր նիրհելու ընթացքում երազ են տեսնում այն գործի մասին, որով րոպեներ առաջ զբաղվում էին. հիշողության մեծ խթան են ստանում այդ գործի համար, երբ արթնանում են, հաղորդում է Science News-ը: Նրանք, ովքեր երազներ են տեսնում մեկ այլ բանի մասին, նման ուժեղացված հիշողության հակաազդեցություն չեն ստանում: Հետազոտության արդյունքները հրապարակվել է Current Biology պարբերականը:

Քունը, որպես կանոն, լավացնում է հիշողությունը և ուսման գործընթացը: Ըստ գիտնականների` պահանջվող գործի մասին երազները չեն լավացնում հիշողությունը: Ավելի շուտ դրանք ամրացնում են ուղեղի գործընթացները քնի ընթացքում, կարծում են գիտնականները: