Home / Հայաստան / Բերլուսկոնի. Սիրում եմ մի քիչ լկստվել, բայց 33 աղջիկներն արդեն չափազանց շատ են ինձ համար

Բերլուսկոնի. Սիրում եմ մի քիչ լկստվել, բայց 33 աղջիկներն արդեն չափազանց շատ են ինձ համար

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին հերքում է իր նկատմամբ առաջադրված 3 տասնյակից ավելի կանանց հետ ինտիմ կապի մեջ մեղադրանքները, քանի որ ինքն արդեն 75 տարեկան է: «Թեև ես կարող եմ երբեմն լկստվել, բայց երկու ամսում 33 աղջիկ` շատ է անգամ 30 տարեկանի համար»,- Բերլուսկոնիի խոսքերն է փոխանցում РБК-ն:

Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, որ իր հանդեպ դատական հետապնդումը սադրել են նրա քաղաքական ընդդիմադիրները:

Խոսելով իր «հարճերի» մասին` Բերլուսկոնին հայտարարել է. «Աղջիկները մեղավոր են միայն նրանում, որ մասնակցել են նախարարների խորհրդի նախագահի հետ իմ ունեցած ընթրիքին, որին ներկա էին 3 երաժիշտներ և 6 մատուցողներ»: Նրա խոսքով` ընթրիքից հետո աղջիկները դիսկոտեկ են կազմակերպել, սակայն առանց վարչապետի մասնակցության.«Ես երբեք պարել չեմ սիրել»:

Բերլուսկոնին նաև հայտարարել է, որ պատրաստ է հրապարակավ պաշտպանել իր ընկերուհիների պատիվը: «Նրանք կարող են ողջ կյանքն անցկացնել` մարմնավաճառի պիտակն իրենց վրա: Այդ իսկ պատճառով ես կգնամ հեռուստատեսություն`իրավիճակը պարզաբանելու և ինձ ու այդ աղջիկներին պաշտպանելու համար»: