Home / Հայաստան / Ռուսաստանը կարող է փոփոխել գազի գինը Թուրքիայի համար

Ռուսաստանը կարող է փոփոխել գազի գինը Թուրքիայի համար

Ռուսաստանը կարող է փոփոխման ենթարկել Թուրքիային մատակարարվող գազի գինը, սակայն զիջումները պետք է փոխադարձ լինեն, այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
«Այս գները, առաջին հերթին, հիմնված են take or pay (վերցրու կամ վճարիր) սկզբունքների վրա` որպես համագործակցության առանցքային սկզբունք: Մենք, իհարկե, ծրագրում ենք առաջնորդվել այդ մոտեցմամբ: Մյուս կողմից, մենք բազմիցս հայտարարել ենք, որ որոշ դեպքերում կարող ենք դիտարկել այլ մոտեցումներ, արձագանքել այլ առաջարկների, սակայն այդ գործընթացը պետք է փոխադարձ լինի», – Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Մեդվեդևը: