Home / Հայաստան / Րաֆֆի Հովհաննիսյանին այցելում են քաղաքական գործիչները

Րաֆֆի Հովհաննիսյանին այցելում են քաղաքական գործիչները

Ազատության հրապարակում հացադուլը շարունակող Րաֆֆի Հովհաննիսյանին օրվա ընթացքում այցելել են քաղաքական և հասարակական գործիչներ և ակտիվիստներ:

Բացի «Ժառանգության» պատգամավորներից, ովքեր պարբերաբար գալիս են իրենց առաջնորդին տեսակցության, Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել են «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, ԱԺ պատգամավոր, ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը, «Նոր ժամանակներ» կուսկացության նախագահ Արամ Կարապետյանը, Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը, «Ժառանգության» և Հայ Ազգային Կոնգրեսի շարքային ակտիվիստներ:

Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանին այսօր այցելել են բացօթյա առևտրի արգելքի դեմ պայքարող քաղաքացիները և իրենց զորակցությունը հայտնել պատգամավորին:

Հիշեցնենք, որ դեռևս երեկ երեկոյան Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել էին Հայաստանի ժողովրդական կուսկացության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը և «Հանրապետություն» կուսկացության ղեկավար Արամ Սարգսյանը: