Home / Հայաստան / «Տո այ անբարոյական դու ո՞վ ես». Տեր-Պետրոսյանը ցիտել է Սերժ Սարգսյանին

«Տո այ անբարոյական դու ո՞վ ես». Տեր-Պետրոսյանը ցիտել է Սերժ Սարգսյանին

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում հնչեցրած իր ելույթում խոսել է հանրահավաքներ անցկացնելու արտոնության մասին:

«Ի՞նչ է տեղի ունեցել մեզ մոտ: Մի քանի ոչնչություն` ես նկատի ունեմ վերջին երեք քաղաքապետները` Զախարյան, Բեգլարյան, Կարապետյան, այս վերջին երեք տարիների ընթացքում հարյուրից ավելի անգամ մեզ արգելել են հանրահավաք անցկացնել այս հրապարակում: Դա ինձ չեն արգելել, Կոնգրեսին չեն արգելել, Կոնգրեսի անդամ կուսակցություններին չեն արգելել, ձեզ են արգելել: Հարյուր հազար մարդու են արգելել: Դրանցից ոչ ոք, իմ թվարկվածներից ոչ ոք որևէ ընտրության ժամանակ հարյուր հազար ձայն չի ստացել: Ես չեմ ուզում կոպիտ խոսել, բայց շատ մեղմ կասեմ` «Տո դու ով ես»: Սերժ Սարգսյանին ցիտելով, մեջբերելով` կասեմ` «տո այ անբարոյական դու ո՞վ ես»: Ուրեմն հիմա ընդունում ենք մեր հաջորդ որոշումը ձեզ հետ միասին: Այս հանրահավաքի անունից, արդեն հարյուր հազար մարդու անունից: Մենք այս անգամ իրազեկումը ներկայացնում ենք ոչ թե Կոնգրեսի անունից, ոչ թե Կոնգրեսի անդամ որևէ կուսակցության անունից, այլ այս հանրահավաքի անունից: Ո՞վքեր են համաձայն հաջորդ հանրահավաքը պահանջել անցկացնել Ազատության հրապարակում և դիմել ամբողջ հանրահավաքի անունից»,- հարցրել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա հարցին ի պատասխան հավաքվածները գոռացել են` «այո»:

«Դե թող հիմա այս քաղաքապետը փորձի մերժել հարյուր հազարին: Արդեն ասեցի, որ մերժել են հարյուրից ավելի անգամ, դրանք անպատասխան չեն մնալու Զախարյանն էլ, Բեգլարյանն էլ, Կարապետյանն էլ պատասխան են տալու դրա համար», -հայտարարել է ՀԱԿ առաջնորդը: