Home / Հայաստան / Քաղբանտարկյալների հարցը իրավաբանական հարց չէ. ՀԱԿ առաջնորդ

Քաղբանտարկյալների հարցը իրավաբանական հարց չէ. ՀԱԿ առաջնորդ

Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր Ազատության հրապարակում կայացած իր ելույթի ժամանակ նշել է, որ 9 քաղբանտարկյալներին մարտի 13-ին գումարվել է Սամսոն Խաչատրյանը, նրանցից երկուսին` Հարություն Ուռուտյանին և Ռոման Մնացականյանին այսօր ազատել են, և մնացել է 8 քաղբանտարկյալ:

«Ինձ չի հետաքրքրում, թե իշխանությունները ինչ են մտածում այդ քաղբանտարկյալների մասին: Նրանք կարծում են և հայտարարում են, որ սրանք հանցագործներ են. թող  կարծեն, թող հայտարարեն, դա իրենց իրավունքն է: Իրենց իրավուքն է, մենք ժողովրդավարություն ենք պահանջում, իսկ ժողովրդավարությունը ենթադրում է այլակարծություն: Մենք գտնում ենք, որ նրանք քաղբանտարկյլաներ են, իշխանությունը` ինչ ուզում է, թող գտնի: Եվ անգամ եթե նրանք այդպես են մտածում, պետք է հասկանալ մի բան, որ քաղբանտարկյալների հարցն այլևս իրավաբանական հարց չէ: Ինչ էլ լինի պատճառը, ինչ մոտիվներով էլ նրանք ձերբակալված լինեն, դա այսօր դարձել է քաղաքական հարց, եթե կուզեք ՀՀ-ի ամենսաուր քաղաքական հարցը: Ամենասուր, որ ցանկացած իշխանություն, երբ երկրում կա այսպիսի գերսուր քաղաքական հարց, որը հիմանկան ներքաղաքական ոլորտի հիմնական թունավորող հարցն է, պարտավոր է, առաջին հերթին, լուծել այս հարցը», – հայտարարել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

ՀԱԿ առաջնորդի խոսքով` իշխանությունները խոսում են, որ արդեն համաներում եղել է, հիմա չեն կարող կիրառել:

«Չգիտեմ կսպասեն պատժաչափի կեսը կրելուն և անմիջապես բաց կթողնեն և այլն և այլն, սրանք դատարկ բաներ են, երբ որ այսպիսի մեծ գործ կա, այդ մեծ գործի մեջ կպչել այսպիսի մանր հարցերի, դա չի սազում որևէ իշխանության, անգամ Սադամ Հուսեյնին դա չէր սազի: Եթե քաղաքական հարց է դա, քաղաքական լուծում է պահանջում, որn ունի նաև իրավաբանական մեխանիզմ: Նախագահը ունի Սամանադրությամբ տրված ներման իրավունք, որը բացարձակ իրավունք է: Մեկ օրում այս պահին, երկու րոպեում նա կարող է ստորագրել մի հրամանագիր և ցանկացած բանտարկյալի ազատ արձակել, անգամ մարդասպանի և դա բացատրելու կարիք չունի, այդ իրավունքը տրված է նախագահին Սահմանադրությամբ: Ոչ մի օրենքով չի կարգավորվում, ոչ մի օրենքով չի սահմանափակվում: Սա շատ կարևոր ինստիտուտ է, ինչու համար է կատարված, որովհետև պետությունների կյանքում լինում են դեպքեր, երբ նախագահը, անգամ եթե համոզված է, ստիպված է անարդար լուծում գտնել քաղաքական ճգնաժամ հաղթահարելու համար: Ենթադրենք, էնտեղ պատանդներ են վերցրել հազար հոգու և պահանջում են ազատագրել մի մարդասպասնի, չգիտեմ, մի ռեցիդիվիստի, և նախագահը ստիպված է այդ հազար հոգուն փրկելու համար տալ այդ պատանդին: Մեր աչքի առջև տեղի ունեցան Բուդյոնովսկի դեպքերը: Հիշում եք, Չեռնոմիրդինը հեռախոսով խոսում էր Բասայեվի հետ Մոսկվայից Բուդյոնովսկ: Դա թույլ տվեց այո բանդիտներին, տեռորիստներին ազատվել պատասխանատվությունից միայն այդ պատանդներին փրկելու համար: Դա միջոց է տրված նախագահին այսպիսի սուր քաղաքական վիճակներից դուրս գալու համար, և նախագահի համար ոչ մի անպատվություն չկա: Եվ ասեմ` այդպիսի հրամանագրի դեպքում գնահատկանները չեն փոխվում, մենք գտնում ենք, որ այդ մարդիկ քաղբանտարկյալներ են և վերջ  Քաղբանտարկյալները գտնում են, որ իրենք անմեղ են և մինչև վերջ այդպես  էլ պնդելու են: Իշխանությունները համարում են հանցագործ, թող համարեն, դա իրենց գործն է, բայց այդ հարցը պիտի լուծվի», – ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը: