Home / Հայաստան / ՖՈՏՈՇԱՐՔ. Մատենադարանից Ազատության հրապարակ

ՖՈՏՈՇԱՐՔ. Մատենադարանից Ազատության հրապարակ

Այսօր 19:00-ի սահմաններում Ազատության հրապարակը հսկող ոստիկանները բացեցին մուտքերը, և հազարավոր մարդիկ վազեցին հրապարակ: Ընդդիմության կողմնակիցները խոսում էին այն մասին, որ հրապարակը վերանվճաված է, նրանցից շատերը լացակումաց աչքերով համբուրում էին ասֆալտը, վանկարկում էին «Ազատություն»:

Հրապարակի շուրջ հավաքված ոստիկանները մարդկանց և միմյանց հետ զրույցներում հայտարարում էին, որ իրենց համար անկնկալ էր ՀԱԿ-ի` Ազատության հրապարակ մտնելու որոշումը, թեև այդ անակնկալի գալը նրանց չխանգարեց պահպանել բացառիկ կազմակերպվածություն:

Ելույթների ժամանակ յուրաքանչյուր բառ, որ հնչում էր հրապարակի հարթակից, ժողովրդի կողմից ընդունվում էր միայն «այոոոոոո» բացականչությունով:

Ելույթներն ընդմիջվում էին բարձր երաժտությամբ, որի տակ պարում էին թե ՀԱԿ-ի ղեկավարները հարթակում, թե մարդիկ հրապարակում: Ընդդիմության կողմնակիցներն իրոք տոնում էին, իսկ ոստիկաններից շատերը ուրախ էին, որ ամեն ինչ ավարտվեց առանց ընհարումների: Մարդիկ հրապարակից հեռանում էին գոհունակության զգացումով: Լրագրողների հետ զրույցում նրանք նշում էին, որ «Ազատության հրապարակը վերանվաճված է, և իրենք ապրիլի 8-ին էլ այստեղ են գալու»: