Home / Հայաստան / Ղարաբաղը չի հետևի ԵԱՀԿ գործող նախագահի առաջարկին. ԼՂՀ նախագահ

Ղարաբաղը չի հետևի ԵԱՀԿ գործող նախագահի առաջարկին. ԼՂՀ նախագահ

Ղարաբաղը միակողմանի կարգով շփման գծից դուրս չի բերի դիպուկահարներին, ուրբաթ Երևանում լրագրողներին ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը  ուրբաթ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայկական կողմին առաջարկել էր միակողմանի կարգով դուրս բերել դիպուկահարներին ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծից:

«Արցախը չի կարող իրեն թույլ տալ միակողմանի կարգով ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի առաջարկը»,- Սահակյանի խոսքերն է մեջբերում «Նովոստի Արմենիա»-ն: