Home / Հայաստան / Մոմավառություն` ի հիշատակ մարտի 1-ին զոհված զինծառայողի

Մոմավառություն` ի հիշատակ մարտի 1-ին զոհված զինծառայողի

2008 թվականի մարտի 1-ին զոհված ոստիկանության զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանն այսօր կդառնար 22 տարեկան:

Այսօր երեկոյան Սարյանի արձանի մոտ  հիշատակ Տիգրան Աբգարյանի անցկացվեց մոմավառություն, որին մասնակցում էին Տիգրանի մայրը` տիկին Ռուզաննան, Սարյանի արձանի մոտ ամենաօրյա քաղաքական զբոսանքներ իրականացնող քաղաքացիները և ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

Նշենք, որ այս տարվա մարտի 1-ից առաջ Epress.am-ին տված հարցազրույցում Աբգարյանի մայրը, մասնավորապես, ասել էր»

« Ինձ փորձում են համոզել, որ պատահական գնդակ ա եղել, ես 3 սմ-անոց պատահականությունների չեմ հավատում, զրահաբաճկոնի ու գլխարկի միջև 3 սմ էր, ոնց էղավ, որ պատահական գնդակը եկավ էդ 3 սմ-ից մտավ որդուս վզի մեջ: Մենք էլ ոչ մի բանի չենք հավատում, էս ա մեր կյանքը: Իսկ կյանքը, իմ լույսը, հույսն ու ապագան իմ Տիգրանն էր: 3 տարի ա կորցրել եմ լույսս, չգիտեմ` ապրում եմ, թե չէ»: