Home / Հայաստան / Հանրահավաքի մասնակիցների քանակը կրիտիկական է եղել

Հանրահավաքի մասնակիցների քանակը կրիտիկական է եղել

«Հայկական ժամանակ» օրաթերթը հիշեցնում է, որ, ըստ ոստիկանության տեղեկատվության, Հայ ազգային կոնգրեսի մարտի 17-ի հանրահավաքին 9 հազար մարդ է մասնակցել:

«Մինչդեռ, ըստ ականատեսների, երբ հանրահավաքին ներկա ՀՀ բարձրաստիճան ոստիկաններից մեկին «ռացիայով» ինչ-որ բան են ասել, նա բռնկվել է. «Ի՞նչ 10 հազար, 10 հազար մարդ մենակ Պոնչիկանոցի մայթին ա»: ԱԱծ-ից ստացած «ՀԺ»-ի տեղեկությունների համաձայն էլ, ուժային սույն կառույցում վերադասին զեկուցվել է, որ հանրահավաքի մասնակիցների քանակը կրիտիկական է»: