Home / Հայաստան / Րաֆֆի Հովհաննիսյանին կոչ են անում դադարեցնել հացադուլը

Րաֆֆի Հովհաննիսյանին կոչ են անում դադարեցնել հացադուլը

Այսօր Facebook սոցիալական ցանցում էջ է բացվել, որի հեղինակները կոչ են անում արդեն 4 օր հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը:

«Սիրելի Րաֆֆի, Ձեր անձնազոհ քայլն արդեն իսկ տվեց երկու կարևորագույն արդյունք.
– Ոգևորեց և միավորեց ազատասեր հայերին,
– Եվս մեկ անգամ բացահայտեց` ով ով է մեր քաղաքական իրականություն մեջ:
Խնդրում ենք դադարեցնել հացադուլը և պահպանել Ձեր ուժերը հետագա անելիքների համար», – ասված է Հովհաննիսյանին ուղղված կոչում:

Նշենք, որ Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերության աշխատակազմը նույնպես հաղորդագրությամբ կոչ է արել Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը.

«Մենք ողջունում ենք քաղաքական գործչի`ՀՀ-ում իրական ժողովրդավարության հաստատման և քաղաքացիական հասարակության ձևավորման ուղղությամբ գործադրած ջանքերը:

Միևնույն ժամանակ, Րաֆֆի Հովհաննիսյանին կոչ ենք անում հրաժարվել հացադուլից, քանի որ պայքարի ծայրահեղ այդ միջոցը կարող է վնաս հասցնել նրա առողջությանը: Խնդրում ենք հարցին մոտենալ այն տրամաբանությամբ, որ նման քաղաքական գործչի առողջական վիճակն ու կենսունակությունը ոչ միայն անձնական, այլ նաև ՀՀ յուրաքանչյուր ազնիվ և առաջադեմ քաղաքացու խնդիրն է»:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննսիյանը հացադուլ հայտարարելու իր որոշումը հնչեցրել էր մարտի 15-ին «Ժառանգություն» կուսակցության հրավիրած արտահերթ նիստի ժամանակ, որից հետո տեղափոխվել է Ազատության հրապարակ, որտեղ գտնվում է մինչ այժմ: