Home / Հայաստան / Ժողովրդին շնորհավորելիս` Ալիևը մերժել է «անկախություն տալ» Ղարաբաղին

Ժողովրդին շնորհավորելիս` Ալիևը մերժել է «անկախություն տալ» Ղարաբաղին

Նախօրեին Նովրուզին նվիրված տոնակատարությունների առնչությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթով է հանդես եկել:

Իր ելույթում Ալիևը, մասնավորապես, անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրին. «Երկրի առջև դրված գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է: Այս հարցը կարող է լուծվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքների շրջանականերում: Խնդրի լուծման այլընտրանքային տարբերակ գոյություն չունի:

Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում նաև բանակի հզորացմանը: Երբեմն դա անհանգստացնում է որոշ արտասահմանյան երկրների: Եթե հարցը լուծվի խաղաղ ճանապարհով, անշուշտ, ռազմական գործողությունների մասին խոսք գնալ չի կարող:

Լեռնային Ղարաբաղին երբեք անկախություն չի տրվի: Ներկայումս Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ և ադրբեջանցիները, որոնք անպայման դեռ կվերադառնան այնտեղ, պետք է ապրեն ինքնորոշման պայմաններում: Ադրբեջանը չի նահանջի այս սկբունքային դիրքորոշումից»,-Ալիևի խոսքերն են փոխանցում ադրբեջանական ԶԼՄ-ները: