Home / Հայաստան / Ղարաբաղյան հարցում պետք է խուսափել ռազմական գործողություններից. Եժի Բուզեկ

Ղարաբաղյան հարցում պետք է խուսափել ռազմական գործողություններից. Եժի Բուզեկ

«Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ և կանենք առավելագույնը` տարածաշրջանում խաղաղության ապահովման համար: Ցանկացած գնով պետք է խուսափել ռազմական գործողություններից»,-նշել է Եվրոպական Խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը այսօր Բրյուսելում Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում:

Ւնչպես հաղորդում է ՀՀ կառավարության լրատվական բաժինը, Բուզեկի խոսքով`չափազանց կարևոր է նաև հայ-թուրքական հարաբերությունների վերականգնումը:

Իր հերթին, անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցին, վարչապետը նշել է, որ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում միշտ էլ շատ հստակ է եղել:

«Հայաստանը պատրաստ է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի»,- ասել է Սարգսյանը:

«Մեր դիրքորոշումը հստակ է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Ղարաբաղյան հիմնախնդրի` խաղաղ տարբերակով լուծումից բացի այլընտրանք չկա: ԵԱՀԿ ՄԽ-ի աշխատանքը, մեր գնահատականի համաձայն, ճիշտ ուղով է գնում»,- մասնավորապես նշել է ՀՀ կառավարության ղեկավարը: