Home / Հայաստան / Հայաստան – Ռուսաստան. 0:0

Հայաստան – Ռուսաստան. 0:0

20:49 Խաղն ավարտվեց ոչ-ոքի 0:0: Ներկա պահին Հայաստանի հավաքականը 8 միավորով դուրս եկավ մաքուր երկրորդ տեղ: Ռուսաստանի հավաքականն առայժմ պահպանում է առաջատարի դիրքը: Սակայն ռուներին կարող են հասնել Սլովակիան ու Իռլանդիան, որոնք այսօր հանդիպում են Անդորայի և Մակեդոնիայի հետ:

20:37 Արշավինը վտանգավոր հարված էր կատարում տուգանային հրապարկի մատույցներից, կրկիան շեղ:

20:35 Կերժակովը վտանագավոր փոխանցում է կատարում տուգանային հրապարակ, Մկոյանը դուրս է բերում գնդակը: Կերժակովին փոխարինում է Պավել Պոգրեբնյակը:

20: 34 Շիրոկովը հարվածում է մոտ 25 մետրից, կրկին շեղ

20:33 Կերժակովը հարվածում է տուգանայինից: Շեղ:

20:32 Կերժակովը հարվածում է, Բերեզովսկին փակում է գնդակի ճանապարհը:

20:30 Մովսիսյանը հնարավորություն ուներ փախնել կենտրոնով, նրան գցում է Շիշկինը, բայց անգամ դեղին քարտ չի ստանում շոտլանդացի մրցավար Տոմպսոնից:

20:26 Յուռա Մովսիսյանը սուր անկյունից շեղ է հարվածում:

20:24 Լեւոն Հայրապետյանին փոխարինում է Արտակ Եդիգարյանը:

20:17 Խաղն անցնում է երկուստեք գրոհներով, Հայաստանի հավաքականը փորձում է ակտիվ գործել:

20:11 Մարկոսին փոխարինեց Արթուր Էդիգարյանը:

20:09 Ինչպես եւ առաջին խաղակեսը երկրորդն էլ սկսում է Հայաստանի հավաքականի գրոհներով:

20:08 Յուռա Մովսիսյանը հիանալի պահ է կորցնում՝ մոտ տարածությունից չկարողանալով գրավել մրցակցի դարպասը:

20:01 Մեկնարկեց երկրորդ խաղալեսը: Էդգար Մալաքյանին փոխարինել է Էդգար Մանուչարյանը:

19:45 Առաջին խաղակեսն ավարտվում է գոլազուրկ ոչ-ոքիով

19:42 Աջ եզրից ռուսաստանցիների վտանգավոր փոխանցումից հետո Բերեզովսկին հետ է մղում գնդակը:

19:38 Ռուսաստանի հավաքականն իրացրեց իններորդ անկյունայինը: Առայժմ մեր թիմը պաշտպանվում է:

19:35  Լեւոն Հայրապետյանը դեղին քարտ է ստանում:

19:35 Ռուսաստանի հավաքականի լիովին տիրել նախաձեռնությանը եւ մեկը մյուսի հետեւից գրոհներ է անցկացնում:

19:30 Վերջին րոպեներն անցնում են Ռուսասստանի հավաքականի բուռն գրոհներով: Բերեզովսկին երեք անգամ մտավ խաղի մեջ:

19:27 Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի ոտքից անդրադարձով գնդակը ընթանում էր դեպի մեր թիմի դարպասը: Ռոման Բերեզովսկին գեղեցիկ ցատկով գնդակը դուրս բերեց անկյունային:

19:25 Կերժակովի հարվածը ուղիղ Ռոման Բերեովսկու վրա էր: Հայաստանի հավաքականի դարպասապահը հանգիստ վերցնում է գնդակը:

19:23 Յուռա Մովսիսյանը ձախ եզրում գեղեցիկ շրջանցում է Շիշկինին եւ փոխանցում Ղազարյանին: Վերջինիս հարվածը շեղ էր:

19:20 Կրկին Հայաստանի հավաքականի գրոհը ավարտվում է վտանգավոր հարվածով: Այս անգամ էլ Մարկոսի հարվածը Ակինֆեեւը հետ է մղում:

19:19 Գեւորգ Ղազարյանը հայտնվեց լավ դիրքում: Նրա հարվածը մոտ քսան մետրից չստացվեց:

19:16 Ռուսաստանի հավաքականը հավասարեցնում է խաղը:

19:10 Հայաստանի հավաքականը ավելի շատ է գնդակին տիրում:

19:08 Հանդիպման առաջին հարվածը: Հենրիխ Մխիթարյանը հարվածում է թփ մետրից, Ակինֆեւեը հետ է մղում գնդակը:

19:05 Հայաստանի հավաքականը տիրում է գնդակին, իրացրել է անկյունային:

19:00 Հանդիպումը մեկնարկեց

18:58 Հանրապետական ստադիոնի օթյակում նստած են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ՌՖՄ նախագահ Ֆուրսենկոն, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

18:57 Առաջին անգամ Հայաստանի հավաքականի հանդիպման ժամանակ օրհներգները կատարեց մեներգիչը, այս անգամ՝ Տիգրան Դավթյանը:

18:55 Հայկական առաջին ճակատ երկրպագուների խումբը Արեւլյան տրիբունայի վրա մեծ պաստառ է բացել՝ Մեզ ոչ ոք չի կանգնեցնի: Պաստառի վրա արծիվ է նկարած եւ Արարատ լեռը:

18:53 Թիմերը դուրս են գալիս խաղադաշտ:

18:45 Թիմերը հեռանում են խաղադաշտից հանդերձարաններ: Տրիբունաները վանկարկում են Հայաստան, Հայաստան:

18:39 Թիմերն ավարտում են նախավարժանքը: Ստադիոնը արդեն 90 տոկոսով լեցուն է: Մինչ հանդիպումը մեծ կուտակումներ են եղել մուտքերի մոտ, մինչեւ այժմ մարդիկ հավաքված են ստադիոնի շրջակայքում:

Թիմերի կազմերը.

Հայաստան. Ռոման Բերեզովսկի, Սարգիս Հովսեփյան, Հրայր Մկոյան, Ռոբերտ Արզումանյան, Լեւոն Հայրապետյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Էդգար Մալաքյան, Գեւորգ Ղազարյան, Մարկոս, Յուռա Մովսիսյան

Ռուսաստան. Իգոր Ակինֆեեւ, Ռոման Շիշկին, Վասիլի Բերեզուցկի, Սերգեյ Իգնաշեւիչ, Յուրի Ժիրկով, Կոնստանտին Զիրյանով, Ռոման Շիրոկով, Իգոր Դենիսով, Ալան Ձագոեւ, Ալքեսանդր Կերժակով, Անդրեյ Արշավին