Home / Հայաստան / Յեմենի զենքի գործարանի պայթյունի արդյունքում զոհվածների թիվը հասել է 70-ի

Յեմենի զենքի գործարանի պայթյունի արդյունքում զոհվածների թիվը հասել է 70-ի

Երկուշաբթի` մարտի 28-ին, Յեմենի հարավ-արևմտյան հատվածում գտնվող Ջաար քաղաքի զենքի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 70-ի:

Ավելի վաղ հաղորդվում էր 40 զոհվածների և 90 վիրավորների մասին:

ԶԼՄ-ների փոխանցմամբ` մարտի 26-ին Ջաար քաղաքի զենքի գործարանը բռնագրավվել էր իսլամիստ գրոհայինների կողմից: Նշվում էր, որ հարձակման ընթացքում զինված գրոհայինները թալանել են զենքի գործարանը: «Ալ Ղաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման ենթադրյալ գրոհայինները դուրս են բերել զենքը և հեռացել:

Իշխանությունների հաղորդմամբ, պայթյունի ժամանակ գործարանում են գտնվել Ջաարի բնակիչները, ովքեր փորձել են գտնել գործարանում մնացած զինամթերքը:

Պայթյունի պատճառները դեռևս հստակեցված չեն: Միջադեպի վայրում փրկարարական աշխատանքներ են տարվում: