Home / Հայաստան / Կաթողիկոսը կարող է համոզել Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը

Կաթողիկոսը կարող է համոզել Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը

Եթե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հորդորի Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը, ապա չի բացառվում, որ նա կանի դա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

«Այնուամենայնիվ, հոգևոր դասի ներկայացուցիչները մի փոքր այլ կարգավիճակում են գտնվում, և չասեմ` խիստ մասնագետ եմ, բայց, ինչքան գիտեմ, նման դեպքերում եկեղեցին իրավունք ունի միջամտելու, հատկապես եթե իր հոտի անդամ է  հացադուլավորը: Իրենք են, որ կարող են կոնկրետ պահանջով հանդես գալ»,- ասել է Մարտիրոսյանը: