Home / Հայաստան / Հայաստանցուն ձերբակալել են Ռուսաստանում 50 դոլար կաշառքի համար

Հայաստանցուն ձերբակալել են Ռուսաստանում 50 դոլար կաշառքի համար

2011 թվականի մարտին Հայաստանի քաղաքացին, գտնվելով Վոլգոգրադի մաքսային ծառայության աշխատակցի աշխատասենյակում, մոտ 1500 ռուբլի (մոտ 50 ԱՄՆ դոլար) կաշառք է փոխանցել նրան` բժշկական սարքավորման մաքսային ձևակերպման գործընթացի արագացման համար:

«Ալֆ-Վոլգոգրադի» փոխանցմամբ` գումարը փոխանցելուց անմիջապես հետո հայաստանցին բերման է ենթարկվել: Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: