Home / Հայաստան / 10 տարի անց. «Հայաստանն ու Ադրբեջանը կրկին չարություն են անում»

10 տարի անց. «Հայաստանն ու Ադրբեջանը կրկին չարություն են անում»

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների 10-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելուց հետո բրիտանացի փորձագետ, «Սև այգի» գրքի հեղինակ Թոմաս դե Վաալը The National Interest պարբերականում հանդես է եկել «Հայաստանն ու Ադրբեջանը կրկին չարություն են անում» հոդվածով: Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Դիվանագիտության մեջ պահն ամեն ինչ է: Այդ ակնհայտ ճշմարտությունը ես կրկին հասկացա Քի-Վեսթում տեղի ունեցած բանակցությունների տասնամյակին նվիրված միջոցառումներին նախապատրաստվելու ժամանակ: Քի-Վեսթում ԱՄՆ-ն իրականացրեց թերևս ամենալուրջ փորձը լուծելու հայ-ադրբեջանական հակամարտությունը, սակայն խոստումնալից մեկնարկից հետո ամեն ինչ տարրալուծվեց:

Այն ժամանակ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը (այդ պաշտոնում նրան փոխարինեց որդին) վատառողջ էր և սկսեց նահանջել խաղաղ ծրագրից Բաքու վերադառնալուց անմիջապես հետո: Երկու առաջնորդներդն էլ ոչինչ չարեցին` իրենց ժողովուրդներին նախապատրաստելու համար լուրջ փոխզիջումների, որոնց շուրջ իրենք բանակցում էին:

Մարտի 28-ին Քերի Կավանոն, ով ամերիկյան կողմից բանակցությունների հիմնական մասնակիցներից էր, պատմել էր դրանց մասին Կարնեգի հիմնադրամի միջոցառման ժամանակ, որին ևս նույնպես ներկա էի: Կավանոն նշել էր, որ Քի-Վեսթում հանգամանքները շատ ավելի նպաստավոր էին Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատելու առումով, քան այժմ: Երկու նախագահները` Ռոբերտ Քոչարյանն ու Ալիև-ավագը, լավ աշխատանքային հարաբերություններ ունեին: Բացի դրանից, նրանք քննարկում էին այն ծրագրի նախագծերը, որոնք իրենք էին կազմել, այլ ոչ թե ստացել էին այլ կողմից: Չկար որևէ այլ «միջազգային ճգնաժամ», ինչպես նաև ավելի հեշտ էր գումարներ գտնել հետհակամարտային կարգավորման ֆինանսավորման համար: 2011 թվականին նկատվում է փակուղային իրավիճակ: Այսօրվա նախագահները ժամանակ են ձգում և չեն ցանկանում ստորագրել համաձայնագիր, որի բովանդակությունը ակնհայտ է արդեն 6 տարի` Ղարաբաղի շուրջ տարածքներից հայկական զորքերի փուլային դուրսբերում հետագայում հանրաքվեի անցկացման դիմաց, քանի որ նրանք չեն ցանկանում համաձայնվել դրույթների հետ, որոնք չափազանց մեծ ռիսկեր են ենթադրում իրենց համար:

Եթե Քի-Վեսթը բաց թողնված «Դեյթոնյան պահ» էր Ղարաբաղի համար, ապա տարբերությունները շատ ուսուցողական էին: Ռիչարդ Հոլբրուքը բազմաթիվ գործիքներ ուներ, որպեսզի Դեյթոնյան համաձայնագիրը գործի Բոսնիայի դեպքում, իսկ Ղարաբաղի շուրջ բանակցողները նման գործիքներ չունեին:

Դրանցից մեկը Բոսնիայի նկատմամբ հանրության ուշադրությունն էր: Սրեբրենիցայում կազմակերպված կոտորածը և Սարաևոյի շուկայի վրա հարձակումը լուսաբանվում էին հեռուստատեսությամբ փրայմ-թայմ` չափազանց ուշ էր զոհերին փրկելու համար, սակայն լավ պահ` հասարակական կարծիքը մոբիլիզացնելու համար:

Ուշացումով, սակայն աշխարհը հոգած Բոսնիայի համար և գիտակցեց այն գինը, որը անհրաժեշտ եղավ վճարել նրա համար, որ թույլ տալ, որ պատերազմը շարունակվի: Համեմատեք դա պատերազմների հետ, որոնք տեղի են ունենում Կովկասում, որը շատերը չեն կարող ցույց տալ անգամ քարտեզի վրա և որտեղ հիմնական ճակատամարտերը դադարեցվեցին 1994 թ. հրադադարի ռեժիմի մասին համաձայնագրից հետո:

Ղարաբաղյան հակամարտությունը սխալմամբ անվանում են «սառեցված»: Դա ստվեր է գցում այն փաստի վրա, որ շփման գծում միջադեպերի հետևանքով տարեկան տասնյակ հայ և ադրբեջանցի զինվորներ են մահանում: Սակայն դա պարզապես քնած հրաբուխ է, քանի դեռ գործը չի հասել ժայթքման, որը սովորաբար բոլորի ուշադրությունն է հրավիրում ճգնաժամի վրա:

Ռիչարդ Հոլբրուքը նաև հնարավորություն ուներ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել Բոսնիայի հարցում ռեսուրսներ ներգրավելու վրա: Իհարկե, դրանք լիովին կամ մեծապես ամերիկյան ռեսուրսներ չէին: Եվրոպայի միությունը եվրոպական կարգավորման գլխավոր գանձապահը դարձավ հակամարտության ավարտից հետո: ԱՄՆ-ն զորքերը ուղարկեց Բոսնիա, բայց բազմազգ առաքելության շրջանակներում:

Հոլբրուքը գրում է, որ անգամ այդ պարագայում ամերիկացի երկու չինովնիկ ասել են իրեն. «Մենք այստեղ ոչնչով հետաքրքրված չենք»: Նա պատերազմում էր Վաշինգտոնի պաշտոնյաների հետ բավարար ուժեղ մադնատ ստանալու համար, որպեսզի կարողանա ամրագրել հետդեյթոնյան խաղաղությունը:

Եվ կրկին համեմատենք սա Ղաղարաղում հետհակամարտային կարգամավորման մեջ հետաքրքվածության հետ: Այժմ երկու կողմերի միջև 110 մղոն երկարությամբ բաժանանար գիծը, որտեղ յուրաքանչյուր կողմից ավելի քան 20000 զինվորական կա, դիտարկում են ընդամենը 6 անզեն դիտրոդներ ԵԱՀԿ-ից: Հայաստանն ու Ադրբեջանը ոչ մեկի հարևանը չեն, և ոչ մեկի համար ռազմավարական առաջնահերթություն չեն կազմում` անգամ Ռուսաստանի: Եվ այստեղ ավելի դժվար է լինելու խաղաղ համաձայնագրի կայունացման համար միջոցներ ստանալ:

Եվ, վերջապես, համեմատության երրորդ կետն ամենահետաքրքիրն է: Արևմտյան Բալկաններում ԱՄՆ-ն ռազմավարական հետաքրքրություններ որպես այդպիսին չունի: Համեմատենք Ղարաբաղի հետ: Հակամարտության գոտին հյուսիսում ունի Վրաստան ու Ռուսաստան, արևմուտքում` Թուրքիա, հարավում` Իրան, այդ թվում` սահմանի երկար հատված, որին ոչ ոք չի հետևում` Իրանի և հայերի կողմից վերահսկվող ադրբեջանական տարածքների միջև:

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարն անցնում է շփման գոտուց ընդամենը 12 մղոն դեպի հյուսիս: Ադրբեջանն Աֆղանստան զորքեր ուղարկելու համար հիմնական տարանցիկ կետն է: Սա արդեն քիչ չէ: Եվ մենք դեռ չենք նշել, որ հայկական համայնքն ԱՄՆ-ում քաղաքականապես ամենաուժեղ և ամենակատիվներից մեկն է:

Այլ կերպ ասած, սա օբյեկտիվորեն ռազմավարական առումով ԱՄՆ-ի համար ավելի մեծ կարևորություն ունեցող հակամարտություն է, քան Բոսնիան: Այս պահին ԱՄՆ-ի երկկողմ հետաքրքրությունները Հայաստանում և Ադրբեջանում այն գործոնն են, որը խանգարում է Նահանգներին ավելի ագրեսիվ ճնշում գործադրել ոչ այդքան վճռական նախագահների վրա, որպեսզի վերջիններս վերջապես համաձայնության գան: Եվ եթե Վաշինգտոնում հայկական և ադրբեջանական լոբբիների թնդանոթները տեղաշարժել ոչ թե միմյանց, այլ խաղաղության ուղղությամբ, դա արդեն կեսգործ կլինի ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում»: