Home / Հայաստան / Կալիֆորնիայի ավտոմայրուղու վրա Հայոց Ցեղասպանության թանգարանի ցուցանակ են փակցրել

Կալիֆորնիայի ավտոմայրուղու վրա Հայոց Ցեղասպանության թանգարանի ցուցանակ են փակցրել

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Մոնտեբելո քաղաքում ուրբաթ`ապրիլի 1-ին, կայացել է դեպի «Հայոց Ցեղասպանության նահատակների հուշարձան» ուղղորդող ցուցատախտակի բացման արարողությունը, գրում է Wittierdailynews-ը:

Մոտ 200 մարդիկ հավաքվել էին ցուցատախտակի բացման արարողությանը, որը, հայերի բնորոշմամբ, «պատմական» իրադարձություն էր:

Ցուցատախտակը տեղադրվել է «Պոմոնա» ավտոմայրուղու վրա:

«Սա հերթական ավտոմայրուղային ցուցանակ չէ, այն նշում է Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված Կալիֆոռնիայի միակ համալիրի վայրը»,-ասել է Կալիֆոռնիայի խորհրդարանի պատգամավոր Չարլզ Քալդերոնը:

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը բացվել է 1965 թվականին Մոնտեբելոյի քաղաքային խորհրդի որոշմամբ: