Լեգենդար դերասանուհի Լյուդմիլա Գուրչենկոյի մահվան պատճառը թոքերի աշխատանքի անբավարարությունն է:
«Լյուդմիլա Մարկովնան մահացել է վայրկենապես: Այդ իսկ պատճառով համացանցում սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, որ նրան չեն կարողացել փրկել բժիշկները: Սակայն բժիշկներն արել են ամեն հնարավորը»,- «Ինտերֆաքսին» տեղեկացրել է դերասանուհու մտերիմներից մեկը:
Լյուդմիլա Գուրչենկոն մահացել է մարտի 30-ին Մոսկվայում: Դերասանուհու համար շտապ օգնություն են կանչել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: