Home / Հայաստան / Օբաման պատրաստվում է նախընտրական քարոզարշավի

Օբաման պատրաստվում է նախընտրական քարոզարշավի

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես հայտարարել է 2012 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին, հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները:

Նախընտրական քարոզարշավին մասնակցելու Օբամայի մտադրության մասին ասված է նախընտրական քարոզարշավի պաշտոնական կայքում տեղադրված տեսանյութում: Բացի դրանից, Օբամայի կողմնակիցների էլեկտրոնային հասցեներին նամակներ են ուղարկվել, որոնցում նույնպես հաղորդվում է նախագահի որոշման մասին:

ԶԼՄ-ների հաղորդագրության մեջ նշվում է, որ Օբաման արդեն սկսել է միջոցներ հավաքել իր նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման համար: