Home / Հայաստան / Հիտլերն էլ հեռացող չէր. երբ համառությունը դառնում է հիմարություն ու հանցանք. կարծիք

Հիտլերն էլ հեռացող չէր. երբ համառությունը դառնում է հիմարություն ու հանցանք. կարծիք

Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի միջև համեմատություններն անտեղի են, որովհետև Տեր-Պետրոսյանը եղել է ժողովրդի 80%-ի կողմից ընտրված նախագահ, և գոնե այդ ընտրությունների արդյունքները երբեք որևէ մեկի կողմից, բացառությամբ Պարույր Հայրիկյանի, կասկածի տակ չեն դրվել: Նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

Մատնանշելով այն ժամանակների և ներկայիս իշխանությունների միջև եղած տարբերությունները` Զուրաբյանն ասել է. «Հանրահավաքով, առանց խոչընդոտների կարողանում էին գալ և փակել Բաղրամյան պողոտան, կանգնել, վանկարկել նախագահական պալատի դիմաց, իսկ հետո ընդունվել, դելեգացիա ուղարկել, որին ընդունում էր Հայաստանի Հանրապետության լեգիտիմ, ընտրված նախագահը»:

Մեկնաբանելով ՀՀԿ-ական գործիչների հայտարարությունները, մասնավորապես,  այն մասին, որ իշխանությունները հեռացողը չեն, հեռացողը միշտ Տեր-Պետրոսյանն է եղել, Զուրաբյանն ասել է. «Գիտեք ինչ` Հիտլերն էլ հեռացող չէր, ոչ էլ, կարծես, Քադաֆին է հեռացող: Կա ինչ-որ մի համառության աստիճան, որից հետո համառությունը դառնում է ոչ միայն հիմարություն, այլ նաև հանցագործություն սեփական ժողովրդի նկատմամբ: Այդ հանցագործությունը կատարեց Հիտլերը, այդ հանցագործությունը կատարում է այս պահին Քադաֆին: Եթե Քադաֆի չեն, ուրեմն կհեռանան», – եզրափակել է բանախոսը: