Home / Հայաստան / ՀԱԿ-ը կոչ է անում իր անդամներին զանգերով հրավիրել մարդկանց հանրահավաքի

ՀԱԿ-ը կոչ է անում իր անդամներին զանգերով հրավիրել մարդկանց հանրահավաքի

Հայ Ազգային Կոնգրեսն ապրիլի 8-ին իր կողմից հրավիրվող հանրահավաքին ընդառաջ կոչ է տարածել, որում ասված է.

«Վարչախումբը, իրավացիորեն, Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքների մարդաշատության մեջ տեսնելով իրեն սպառնացող վտանգը՝ շարունակում է օգտվել ամոթալի միջոցներից իրազեկման հարցում խոչընդոտներ ստեղծելու համար։ Ապրիլի 8-ին հրավիրված հանրահավաքի հետ կապված թռուցիկները բաժանելիս Շենգավիթի շրջանում ոստիկանական մեքենայով քաղաքացիական հագնված անձինք Կոնգրեսի ակտիվիստներից գողացել են 2000 թռուցիկ։

Ի պատասխան այսօրինակ գործողությունների` Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում Կոնգրեսի անդամ բոլոր կուսակցությունների անդամներին, Կոնգրեսին անհատապես անդամագրվածներին և համակիրներին մինչև հանրահավաքի օրը զանգահարել բոլոր նրանց, ում հեռախոսահամարն ունեն և անձնապես հրավիրել ապրիլի 8-ի հանրահավաքին։ Դրանով նաև կօգնենք ոստիկանությանը և այլ կառույցների՝ գալ այն եզրահանգման, որ անիմաստ է զբաղվել անպտուղ արարքներով, որոնք անօրինական լինելուց զատ նաև անպատվաբեր են»։