Home / Հայաստան / Ինքնաթիռով Ստեփանակերտ մեկնելու Սերժ Սարգսյանի ծրագրերը չեն փոխվել

Ինքնաթիռով Ստեփանակերտ մեկնելու Սերժ Սարգսյանի ծրագրերը չեն փոխվել

ՀՀ նախագահի հայտարարությունը ուժի մեջ է մնում, Սերժ Սարգսյանն առաջին իսկ ինքնաթիռով կմեկնի Ստեփանակերտ:

Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը` պատասխանելով Epress.am-ի այն հարցին, թե արդյոք մամուլում տարածված այն տեղեկությունները, համաձայն որոնց Երևան-Ստեփանակերտ չվերթը հետաձգվել է, կարող են ազդել Սերժ Սարգսյանի ծրագրերի վրա:

Նշենք, որ, համաձայն մամուլի հրապարակումների, առաջին չվերթը պետք է կայանար մայիսի 9-ին: Հետագայում, սակայն, մի շարք ԶԼՄ-ներ տեղեկացրել էին, որ մայիսի 9-ին չվերթը չի կայանա:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ կայացած համատեղ ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Երևան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևորն է լինելու` չնշելով չվերթի իրականացման ժամկետները: