Home / Հայաստան / ՖՈՏՈՇԱՐՔ – Հրդեհ «Փարվանա» ռեստորանում

ՖՈՏՈՇԱՐՔ – Հրդեհ «Փարվանա» ռեստորանում

Այսօր` ժամը 17:30-ի սասհմաններում, Հրազդանի կիրճում գտնվող «Փարվանա» ռեստորանում, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, ուժեղ հրդեհ է բռնկվել: Այս պահին հրդեհի մարման աշխատանքները ավարտվել են:

Արտակարգ իրավիճակների նախարարության Երևան քաղաքի Փրկարարական վարչության պետ Մուշեղ Ղազարյանը Epress.am-ին հայտնել է, որ ժամը 18:01-ին իրենք ահազանգ են ստացել «Փարվանա» ռեստորանային համալիրում հրդեհի բռնկման մասին:

«Ժամը 18:10-ին հրշեջները տեղում են եղել, մասնակցել է 8 ավտոբակ, 2 ավտոսանդուղք և Երևանի քաղաքապետարանի կոմունալ ծառայության 6 ջրատար մեքենա: Այս պահին հրդեհը մեկուսացված է: Մարման աշխատանքները կատարվել են: Այժմ կատարվում են քանդման աշխատանքներ», – ասել է Մուշեղ Ղազարյանը:

Հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Այրվել է ռեստորանի հիմնական տաղավարի տանիքը: