Home / Հայաստան / Ընդդիմադիր կուսակցությանը զրկում են գրասենյակից

Ընդդիմադիր կուսակցությանը զրկում են գրասենյակից

Համաժողովրդական շարժման դեմ պայքարելու վարչախմբի մեթոդները դառնում են ավելի ու ավելի մեղկ ու ամոթալի, ասված է Հայ Ազգային Կոնգրեսի այսօր տարածած հայատարարության մեջ:

ՀԱԿ-ը նշում է, որ դրա վերջին դրսևորումներից է Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող կուսակցություններից մեկի՝ «Ժողովրդավարական Հայրենիքի» կենտրոնական գրասենյակն իր զբաղեցրած տարածքից զրկելու որոշումը։

«Այս վարչախմբի օրոք միշտ որպես ակտիվ ընդդիմություն գործած կուսակցության նկատմամբ առաջին անգամ չէ, որ ապօրինություններ են գործվում, կամ նրա ղեկավարն ու անդամները ենթարկվում են ճնշումների ու հալածանքների։ Նախապես վարձակալած 315 մ/ք մակերեսից նրան նախ թողել են 75-ը, ապա 45-ը, իսկ այժմ զրկում են նաև դրանից։ Ընդ որում, հիշյալ որոշումը կայացրած մարմինը՝ Պետական գույքի կառավարման վարչությունն այդ քայլին դիմում է դատարանի՝ հօգուտ «Ժողովրդավարական Հայրենիքի» կայացրած երկու որոշումներն անտեսելով ու ոտնահարելով։

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է իշխանական այս կամայականությունը, որն ակնհայտորեն այլ բան չէ, քան ընդդիմադիր կուսակցության նկատմամբ քաղաքական հետապնդում ու նրա գործունեությունն ապօրինի մեթոդներով խաթարելու բացահայտ փորձ», – նշում են հայտարարության հեղինակները։