Home / Հայաստան / Թռչունները ծխախեղդ են եղել երևանյան խանութի հրդեհի հետևանքով

Թռչունները ծխախեղդ են եղել երևանյան խանութի հրդեհի հետևանքով

Այսօր վաղ առավոտյան` 04.50-ին,  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 1 շենքի կիսանկուղային հարկում գտնվող «Անտառային ձայներ» խանութում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.22-ին, մարվել`05.36-ին:

Այրվել է խանութի պատը` 12 քմ մակերեսով, դարսակներ, առաստաղը` 15 քմ մակերեսով: Ծխախեղդ են եղել թռչուններ: