Home / Հայաստան / Հայաստանցիները 8 մեդալ են վաստակել ՌԴ լողի բաց առաջնությունում

Հայաստանցիները 8 մեդալ են վաստակել ՌԴ լողի բաց առաջնությունում

Ռուսաստանի Ձերժինսկ քաղաքում ավարտվել է ապրիլի 4-ից 10-ն անցկացվող 2011թ Հենաշարժողական Համակարգի Խնդիրներ Ունեցող (ՀՇՀԽՈՒ) մարզիկների ՌԴ լողի բաց առաջնությունը, որի ընթացքում գերազանց ելույթ են ունեցել Հայաստանը ներկայացնող երեք երիտասարդ մարզիկները:

Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի լողորդ Արտակ Դավթյանը (13 տարեկան)  մասնակցել է 50մ ազատ ոճով, 50մ թիկնալող, 50մ բրաս ձևերին և վաստակել է երկու արծաթե մեդալ:

15-ամյա Մարգարիտա Հովակիմյանն ու Ավագ Տոնոյանը մրցել են չորս լողատարածությունում` 50մ, 100մ, 400մ ազատ ոճ, 100մ բրաս:

Ավագ Տոնոյանը լրացրել է ՌԴ I սպորտային կարգի նորմատիվ: Մարգարիտա Հովակիմյանը վաստակել է վեց մեդալ` 1 ոսկե, երեք արծաթե և երկու բրոնզե, ինչպես նաև լրացրել է ՌԴ սպորտի վարպետի թեկնածուի նորմատիվ: Այս մրցաշարում հայաստանցի լողորդուհու գրանցած արդյունքները հնարավորություն կտան հայտ ներկայացնել և մասնակցել 2011թ հուլիսին Բեռլինում կայանալիք Պարաօլիմպիկ լողի Եվրոպայի առաջնությանը: