Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը սիրով է հիշում Անգլիայի թագուհու հետ հանդիպումը

Սերժ Սարգսյանը սիրով է հիշում Անգլիայի թագուհու հետ հանդիպումը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլին:

Նախագահը հույս է հայտնել, որ Բրայան Ֆոլի  այցելությունն օգտակար կլինի ինչպես հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների զարգացման, այնպես էլ տարածաշրջանային խնդիրների ընդհանուր պատկերին տեղում ծանոթանալու և զարգացման դինամիկան տեսնելու առումով: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը չափազանց կարևորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների խորացումը և այդ նպատակով` ջանքեր ներդնում: Նախագահը նշել է, թե սիրով է հիշում անցյալ տարի Լոնդոնում Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդ թագուհու, իսկ դեկտեմբերին` Աստանայում Մեծ Բրիտանիայի փոխվարչապետի հետ իր հանդիպումները:

Հարավային Կովկասի հարցերով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչը նշել է, թե Միացյալ Թագավորությունը ևս աշխատում է առավել ամրապնդելու և բարելավելու  Հայաստանի հետ արդեն իսկ լավ հարաբերությունները, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: