Home / Հայաստան / Աշխարհի տարբեր մասերում բնակվող հայերին կոչ են անում մեկ րոպե լռել ապրիլի 24-ին

Աշխարհի տարբեր մասերում բնակվող հայերին կոչ են անում մեկ րոպե լռել ապրիլի 24-ին

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբն անցյալ տարի, 2010 թվականի ապրիլին հանդես է եկել Հայաստանում և արտերկրում բնակվող բոլոր հայերին ուղղված կոչով առ այն, որ Հայոց Ցեղասպանության տարելիցի օրը, ժամը 19:15 րոպեին  հայտարարվի «Լռության րոպե»։

Այս տարի ևս «Սարդարապատը» կոչ է արել աշխարհի տարբեր մասերում բնակվող հայերին Երևանի ժամանակով, ժամը 19:15-ին մեկ րոպե կանգ առնել և լռությամբ հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը, ասված է «Սարդարապատի» հաղորդագրության մեջ: