Home / Հայաստան / Ադրբեջանում անհայտ սեռի երեխա է ծնվել

Ադրբեջանում անհայտ սեռի երեխա է ծնվել

Ադրբեջանի գյուղերից մեկում ծնվել է անհայտ սեռի երեխա: Ապրիլի 12-ին ծնված երեխայի քաշը 3,600 գրամ է, հասակը` 50 սմ: Նորածնի մոր խոսքով` հղիության շրջանում ուլտրաձայնային հետազոտության արդյունքները ցույց էին տվել, որ տղա է ծնվելու: Ծննդաբերության ժամանակ բժիշկները կնոջ արտաքին տեսքից եզրակացրեցին, որ նա աղջիկ է ունենալու: Արդյունքում` ծնվելուց հետո երեխայի սեռը պարզել չի հաջողվել, հաղորդում է ANS Press-ը:

Երեխայի ծնվելուց հետո տեղի բժիշկները խորհուրդ են տվել ծնողներին երեխային Բաքու տեղափոխել, սակայն մայրաքաղաքի բժիշկներն էլ այդ հարցում անզոր գտնվեցին:

Բաքվի կենտրոնական հիվանդանոցի բժիշկներից մեկի խոսքով` նման երևույթ նորածինների մոտ դիտվում է 2000-ից մեկ դեպքում: «Այս դեպքում երեխային վիրահատում են` արատը վերացնելու նպատակով: Սակայն տվյալ պարագայում իրավիճակը բարդանում է, քանի որ երեխայի սեռը անհայտ է», – ասել է բժիշկը: