Home / Հայաստան / «Որդիս, մի օր այս ամենը քոնը կլինի»-ն հակասեմիտականության մասին վեճերի առիթ է դարձել

«Որդիս, մի օր այս ամենը քոնը կլինի»-ն հակասեմիտականության մասին վեճերի առիթ է դարձել

Հրեական Angora շաբաթաթերթին մեղադրել են հակասեմիտականության մեջ, գրում է Lenta.ru-ն: Մեղադրանքի համար առիթ է հանդիսացել պարբերականի շապիկի նկարը, որտեղ պատկերված են երկու ուղղափառ հրեաներ` հայացքներն ուղղած դեպի Վարշավա: Շապիկին առկա է հետևյալ գրությունը. «Որդիս, մի օր այս ամենը քոնը կլինի»:

Պարբերականում «Էլ ի՞նչ ունենք հրեաներին վերադարձնելու համար» խորագրով հոդված է հրապարակվել, որը նվիրված է եղել վերջին շրջանում արդիական դարձած քննարկումներին այն մասին, որ ընտանիքներին (անկախ ազգային պատկանելությունից) պետք է վերադարձնել այն սեփականությունը, որ նրանք կորցրել են նացիստական կամ կոմունիստական ռեժիմների օրոք:

Պարբերականին նկատմամբ բողոք են ներկայացրել «Բաց հանրապետության ասոցիացիայի» իրավապաշտպանները: Նրանք կարծում են, որ հրապարակումը «հիշեցնում է ամենացածրորակ կարծրատիպերի մասին, որոնք հասարակության մեջ տարածվում էին նացիստների կողմից իրենց գոյության սաղմնային շրջանում»: