Home / Հայաստան / Իրավապաշտպանին հաջողվեց հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ

Իրավապաշտպանին հաջողվեց հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ

Րոպեներ առաջ Epress.am-ի հետ զրույցում Արթուր Սաքունցը հայտնեց, որ մոտ մեկ ժամ 20 րոպե սպասելուց հետո Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ներկայացուցիչներին թույլ են տվել մուտք գործել «Արթիկ» ՔԿՀ, որտեն իրենք պլանային դիտարկում են անցկացրել, ինչպես նաև հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ: Սաքունցի խոսքով` որևէ խնդիր չի եղել, և նրանք ավարտել են դիտարկումը:

Հիշեցնենք, որ ժամը 20:00-ի սահմաններում Արթուր Սաքունցն այցելել է «Արթիկ» ՔԿՀ, որտեղ փորձել է հանդիպել պլանային դիտարկման ընթացքում փորձել է հանդիպել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հետ: Արթուր Սաքունցին թույլ չեն տվել հանդիպել քաղբանտարկյալի հետ` որպես պատճառաբանություն նշելով ինչ-որ քարտային ռեժիմի հետ կապված խնդիրներ, մինչդեռ Սաքունցի մանդատը` որպես դիտորդական խմբի ղեկավարի, իրավունք է տալիս նրան յուրաքանչյուր ժամի անարգել մուտք գործել ՔԿՀ-ներ: