Home / Հայաստան / Բաքուն 5-8 տարի ունի` Ղարաբաղի հարցը լուծելու համար. փորձագետ

Բաքուն 5-8 տարի ունի` Ղարաբաղի հարցը լուծելու համար. փորձագետ

Ղարաբաղում յուրաքանչյուր վայրկյան կարող է պատերազմ բռնկվել: Իրավիճակն այնքան լարված է, որ ցանկացած իրադարձություն կարող է ցավալի հետևանքների հանգեցնել: Այս մասին Day.az-ի հետ զրույցում հայտարարել է ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի գլխավոր տնօրեն, ռուսաստանցի տնտեսագետ, քաղաքագետ Կոնստանտին Սիմոնովը: Նրա խոսքով` այդուհանդերձ, սա չի նշանակում,  որ պատերազմն անխուսափելիորեն տեղի կունենա առաջիկա տարվա ընթացքում:

«Բաքուն դեռ մի քանի տարի ունի: Ամեն դեպքում հիմնական էներգետիկ ծրագրերը դեռևս կյանքի չեն կոչվել: Մի քանի տարի շարունակ ադրբեջանական գազի նկատմամբ մեծ հետաքրքրությունը կպահպանվի: Սակայն մենք բոլորս էլ հասկանում ենք, որ ածխաջրածնի պաշարներն անսպառ չեն: Այդ իսկ պատճառով, ինչպես արդեն ասել եմ, իմ կանխատեսումների համաձայն, դեռ 5-8 տարի կա, որի ընթացքում ածխաջրածնի նկատմամբ էական հետաքրքրության մակարդակը կպահպանվի: Այդ ընթացքում Ադրբեջանին անհրաժեշտ է լուծել Ղարաբաղի հարցը: Քանի որ այդ ժամանակահատվածում Բաքուն փաստարկներ կունենա, որոնք կարող են ազդել ԵՄ-ի և Մոսկվայի դիրքորոշուների վրա»,- հայտարարել է քաղաքագետը:

Մեկնաբանելով Մինսկի Խմբի գործունեությունը` նա նշել է, որ ներկայիս կազմը վատ է աշխատում, իսկ «կարծիքներ այն մասին, թե ումով նրանք կարող են փոխարինվել, ես, անկեղծ ասած, չունեմ»:

Ռուսաստանին և ֆրանսիային փոխարինող պետության դերում Սիմոնովը Թուրքիային է տեսնում, սակայն «հասկանալի է, որ այս տարբերակը, ամենայն հավանականությամբ, դժվար թե նպաստի հակամարտության հարցում դրական տեղաշարժին, քանի որ Հայաստանը միանշանակ դեմ կլինի այս թեկնածությանը»: