Home / Հայաստան / Կինն ընդհատել է Օբամայի ելույթը երգով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կինն ընդհատել է Օբամայի ելույթը երգով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շարքային Բրեդլի Մենինգի ազատությունը պահանջող ակտիվիստները երգով ընդհատել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթը: Բրեդլի Մենինգը կասկածվում է Պենտագոնի և ԱՄՆ Պետդեպի գաղտնի նյութերը սկանդալային WikiLeaks կայքին տրամադրելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել Սան Ֆրանցիսկոյում`ընտրողների հետ հանդիպման ընաթցքում, որոնցից յուրաքանչյուրը Օբամայի նախընտրական քարոզարշավի համար 5 հազարական դոլար է տրամադրել. հենց այսքան արժեր Օբամայի հետ հանդիպման մուտքի տոմսը: ԱՄՆ ղեկավարի ելույթը անակնկալ կերպով ընդհատվել է ներկաներից մեկի հայտարարությամբ: Վերջինս ասել է, որ ցանկանում է իր հեղինակած  երգը երգել նախագահի համար: Կնոջ հետ սկսել են երգել ևս 8 հոգի: Երգի տեքստում կոչ էր արվում ազատել Մենինգին: