Home / Հայաստան / Հնդկաստանի բանկում տերմիտները 225 հազար դոլար են կերել

Հնդկաստանի բանկում տերմիտները 225 հազար դոլար են կերել

Հնդկական խոշորագույն State Bank of India պետական բանկի Ֆաթեխպուր քաղաքում գտնվող մասնաճյուղերից մեկում տերմիտները 10 միլիոն ռուպի (225 հազար դոլար) են կերել, հաղորդում է The Daily Telegraph-ը:

Բանկի ծառայողները գումարները պահել են չհրկիզվող պահարանում: Գումարները դրել են այնտեղ մոտ չորս ամիս առաջ, և այդ ժամանակից ի վեր` ոչ ոք չի բացել պահարանը:

Հավանաբար խոնավությունը ներթափանցել է պահարանի մեջ, հակառակ դեպքում` տերմիտները թուղթ չէին ուտի:

Գումարների մեծ մասը ամբողջապես կերված չեն, այլ կծոտած: Փողերը վնասված են, սակայն թվերը մնացել են, ինչի շնորհիվ հնարավոր կլինի փոխարինել դրանք նոր թղթադրամներով: